Ռուբեն Վարդանյանի ստվարաթղթե արձանիկը գնել են 1 000 ռուբլով

29.01.2013 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մոսկովյան «Романов Двор» ցուցասրահում կայացել է այլեւս գոյություն չունեցող «Տրոյկա Դիալոգ» ընկերության հուշանվերների բարեգործական վաճառքը:

Միջոցները հավաքագրվում էին Կոնստանտին Խաբենսկու եւ «ДаунсайдАп» հիմնադրամների համար, որոնք, համապատասխանաբար, ստացան  338 000 ռուբլի եւ 58 700 ռուբլի:

Ինչպես հաղորդում է Finparty.ru-ն, բարեգործական վաճառքին ներկայացվել էին «Տրոյկայի» հին բրենդով նմուշներ` ժամացույցներ, ճարմանդներ, հուշանվերներ, գրքեր, հաշվետվություններ եւ այլն:

Հատուկ պահանջարկ էին վայելում Ռուբեն Վարդանյանի, Իգոր Սաղիրյանի եւ Անդրեյ Շարոնովի ստվարաթղթե արձանիկները` դրանք  վաճառվեցին ընդամենը կես ժամում ընդամենը 1000 ռուբլով:

Ավելի փոքր իրերից իրական պայքար սկսվեց ճարմանդների համար, իսկ Գոռ Նահապետյանը («Տրոյկա Դիալոգ» ընկերության նախկին գործադիր տնօրեն), դարձավ 15 000 ռուբլի արժողությամբ «Ракета» 2 ժամացույցների սեփականատերը:

Դիտում՝ 3639
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW