2009-2013թթ. ընթացքում ստացած բողոքների 68,4%-ը ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը լուծել է հաճախորդների օգտին:Այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ ամփոփելով անցած չորս տարիների աշխատանքը:Գրասենյակի գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված բողոքների քանակը կազմել է 3221, ներկայացված պահանջների ընթացքում հատուցման գումարը կազմել է ավելի քան 228 մլն դրամ:Փիրուզ Սարգսյանը հավելել է, որ 2012 թվականի ընթացքում գրասենյակը ստացել է 1311 բողոք, որոնցից 284 բողոք՝ ապահովագրական կազմակերպությունների դեմ, 96՝ բանկերի դեմ:Հաշտարարն ասել է, որ ապահովագրական կազմակերպություններին վերաբերող բողոքների 70% կապված են ԱՊՊԱ-ի հետ: Tweet Դիտում՝ 6655