Ամերիաբանկը պարգեւատրել է «Ճանաչիր փողի արժեքը» մրցույթի հաղթողին

23.01.2013 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկն ամփոփել է «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի ֆեյսբուքյան էջում հայտարարված առցանց մրցույթի արդյուքները:

Հինգ առավելագույն “Like”-եր հավաքած բլոգերների կողմից կատարված գրառումները մրցույթի եզրափակիչ փուլում ուսումնասիրվեցին Ամերիաբանկի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, մասնավորապես, ուսումնասիրվեց գրառումների համապատասխանությունը մրցույթի կանոններով սահմանված չափանիշներին, հայտնել են բանկում:

Մրցույթի արդյունքում լավագույնն է ճանաչվել Շուրա Մարտիրոսյանի կողմից կատարված գրառումը: Մրցույթի մասնակիցները մինչեւ 2012 թ. դեկտեմբերի 31-ը իրենց բլոգում կամ ինտերնետային կայքում կատարել էին հետաքրքիր ու բազմաբնույթ գրառումներ «փողի արժեք» հասկացության վերաբերյալ եւ տարածել «Ճանաչիր փողի արժեքը» Facebook-ի էջում, ընդ որում, ընդունելի էր ցանկացած ձեւաչափ` նկար, հոդված, հետազոտություն, վերլուծություն, երկտող եւ այլն:

Հաղթողը Ամերիաբանկի կողմից արժանացավ դրամական պարգեւի 200 000 դրամի չափով, որը տրամադրվեց Ամերիաբանկի VISA Gift միջազգային քարտով:

Դիտում՝ 1639

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW