Երրորդ ադրբեջանական բանկը դուրս կգա Վրաստանի շուկա

23.01.2013 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի Ազգային բանկը ադրբեջանական Pasha Bank-ին Վրաստանում գործելու լիցենզիա է տրամադրել:  

«Pasha Bank-ը Ադրբեջանի խոշորագույն մասնավոր բանկերից մեկն է, եւ հիմնականում կենտրոնանում է կորպորատիվ հաճախորդների վրա: 2012 թ. երրորդ եռամսյակի տվյալներով, բանկի ակտիվները կազմել են $810 մլն: Ադրբեջանի բանկային հատվածում այն համարվում է երկրորդ խոշորագույն բանկը», - Թրենդին հայտնել են Ազգային բանկից:

Վրաստանում 20 առեւտրային բանկեր են գործում, որոնցից վեցը արտասահմանյան են:

Ներկայումս Վրաստանի բանկային հատվածում գործում են երկու ադրբեջանական բանկեր` «Ադրբեջանի Միջազգային բանկ-Վրաստանը» եւ «Կովկասի զարգացման բանկի» Թբիլիսիի մասնաճյուղը:

Դիտում՝ 4031
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW