Առէկսիմբանկը փոխանցումներ կիրականացնի Avers համակարգով

22.01.2013 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը սկսել է Avers (Ուկրաինա) միջազգային դրամական փոխանցումների համակարգով փոխանցումների իրականացում:

Համակարգը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին  կատարելու ակնթարթային դրամական փոխանցումներ ավելի քան 90 000 սպասարկման կետեր, որոնք գործում են աշխարհի 90 երկրներում, հայտնել են բանկում:

Ուկրաինայում գործում է մոտ 697 սպասարկման կետ: Փոխանցումները կատարվում են առանց հաշվեհամարի բացման  ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով:

Նշենք, որ ՀՀ ԿԲ-ն կասկածում է, որ, չնայած արգելքին, «Золотая корона»-ն շարունակում է դրամական փոխանցումներ կատարել դեպի Հայաստան՝ այդ նպատակով օգտագործելով գործընկերոջ` ուկրաինական Avers ընկերության օգնությունը: ԿԲ-ն ներքին հետաքննություն է սկսել Հայաստանում «Золотая корона» ռուսաստանյան վճարային համակարգի եւ ուկրաինական Avers համակարգի համագործակցության վերաբերյալ:

Դիտում՝ 4396

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW