ՀՈՒՄԿ-ը շարունակում է անվճար սեմինարների շարքն իր շրջանավարտների համար

21.01.2013 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն»  (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամը` գործունեության 15-ամյակին ընդառաջ, շարունակում է անվճար սեմինարների շարքն իր շրջանավարտ-մագիստրոսների համար:

Ծրագրի շրջանակներում ս.թ. հունվարի 24-ին տեղի կունենա 2013թ. առաջին հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն ՀՀ հարկային համակարգի վերջին զարգացումները: Հանդիպումը վարելու է «Պարադիգմա Արմենի» ՓԲԸ հիմնադիր/փորձագետ, Հայաստանի hաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) նախագահ Ահարոն Չիլինգարյանը:

«2012թ. հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը, որն, համաձայն արձագանքների, շատ հետաքրքիր էր եւ արդիական: Առաջին սեմինարի ընթացքում ներկայացվեց «Եկամտային հարկի մասին օրենքը», որը եղավ հիմնաքարային: Ապա հետևեցին «Ժամանակի կառավարում», «ՓՄՁ պետական աջակցության քաղաքականությունը Հայաստանում» թեմաներով սեմինարները»,- Մեդիամաքս-ին ասել է ՀՈՒՄԿ-ի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը:

Դիտում՝ 5155

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW