ՀՀ ԿԲ-ն կասկածում է Avers-ին «Золотая корона»-ին «հովանավորելու» մեջ

21.01.2013 | 09:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ԿԲ-ն ներքին հետաքննություն է սկսել Հայաստանում «Золотая корона» ռուսական վճարային համակարգի եւ ուկրաինական Avers համակարգի համագործակցության վերաբերյալ:

Այդ մասին այսօր գրում է «Վեդոմոստի» թերթը, վկայակոչելով Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցչին:

ԿԲ-ն կասկածում է, որ, չնայած արգելքին, «Золотая корона»-ն շարունակում է դրամական փոխանցումներ կատարել դեպի Հայաստան, այդ նպատակով օգտագործելով գործընկերոջ` ուկրաինական Avers ընկերության օգնությունը:

ՀՀ ԿԲ-ն «ակտիվ նամակագրություն է վարում «Ֆինանսներ եւ վարկեր» բանկի ղեկավարության հետ` հարցը պարզելու համար», - նշել է ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչը: Նրա խոսքով, ուկրաինական բանկի ղեկավարությունը վստահեցրել է, որ «Avers համակարգը երբեք որեւէ մեկին չի «հովանավորել» կամ «ծածկել»:

«Դեպի Հայաստան փոխանցումներն ընդունվում են «Золотая корона» համակարգի միջոցով, բայց ստացողը Հայաստանում փոխանցումը ստանալու ժամանակ ասում է, որ փոխանցումն արված է Avers համակարգով», - թերթին հայտնել է «Золотая корона» տեղեկատուի օպերատորը: Նման սխեմայով դեպի Հայաստան փոխանցումներ են կատարում «Золотая корона»-ի գործընկեր ռուսական բանկերը, ինչպես նաեւ «Связной» եւ «Евросеть» խանութները:

Դիտում՝ 6271

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW