Անելիք Բանկը ներդրել է նոր բանկային գործիք`«Հասանելի», որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ներդրում կատարել բանկում եւ ստանալ ոչ միայն եկամուտ (տարեկան մինչեւ 12,5% դրամի եւ 8,5% ԱՄՆ դոլարի դեպքում), այլեւ վարկային գիծ՝ ներդրված դրամական միջոցների 95%-ի չափով: Վարկային գիծը տրամադրվում է դրամի դեպքում՝ 15,3% եւ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 11,9% տոկոսադրույքով: Ներդրված դրամական միջոցների վրա հաշվարկվող եկամուտի եւ վարկային գծի վրա հաշվարկվող տոկոսադրույքի տարբերությունը` սկսած 2,8 %-ից:Վարկային գիծն ունի 15-օրյա արտոնյալ ժամանակահատված, ըստ որի, հաճախորդների կողմից վարկային գիծն օգտագործելու եւ մինչեւ 15 օրվա ընթացքում օգտագործված գումարը վերադարձնելու դեպքում տոկոսադգումար չեն վճարի: Նոր գործիքից կարող են օգտվել նաեւ Անելիք Բանկի գործող ավանդատուները, որոնց հնարավորություն է ընձեռվում առանց որեւէ կորստի խզել գործող ավանդային պայմանագիրը՝ պահպանելով իրենց հասանելիք բոլոր տոկոսադրույքները, եւ ներդնել տվյալ ավանդի գումարն ու ստացված տոկոսները նոր բանկային գործիքի մեջ:«Տվյալ բանկային գործիքի կարգախոսը լավագույնս արտահայտում է «Հասանելի» բանկային գործիքի բուն էությունը` «Թույլ տվեք, որ Ձեր գումարն աշխատի Ձեզ համար եւ լինի միշտ հասանելի Ձեր գրպանում»: Կարծում եմ, այն բավական լայն արձագանք կստանա հաճախորդների շրջանում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վերլուծութունների եւ ռիսկերի գնահատման վարչության պետ Արթուր Համբարձումյանը: Tweet Դիտում՝ 2027