Երեւան/Մեդիամաքս/. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ հայտարարել է $ 3 մլրդ արժողությամբ«Հայաստանի հարավային երկաթուղու» եւ «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ծրագրերի մեկնարկի մասին»:Այս մասին ասվում է Rasia FZE ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:Այսօր ստորագրվել է Հայաստանի hարավային երկաթուղու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին եռակողմ փոխըմբռնման հուշագիր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության, ՀՀ Տրանսպորտի եւկապի նախարարության եւ «Ռասիա» ՖԶԷ ընկերության միջեւ:Ակնկալվում է, որ Հայաստանի Հարավային երկաթուղին լինելու է 316 կմ երկարությամբ էլեկտրաէներգիայով գործող մեկուղանի երկաթուղի, որն ընթանալու է Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի քաղաքի մոտակայքում եւ միանալու է ՀՀ առկա կենտրոնական երկաթուղային համակարգին: Ակնկալվում է, որ Հայաստանի Հարավային արագընթաց Ճանապարհը լինելու է 110կմ երկարությամբ մայրուղի, որը ընթանալու է Սիսիան քաղաքից դեպի Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի քաղաքի մոտակայքում:Երկու ծրագրերն էլ կազմելու են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս, որն առանցքային դեր է խաղալու տարածաշրջանում միջանցքի երկայնքով տրանսպորտային հաղորդակցության բարելավման եւ տնտեսական աճի ապահովման հարցում եւ կազմելու է Սեւ ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին: Դուբայում հիմնադրված Rasia FZE ընկերությունը հայտնել է, որ ՀՀ-ն 2012թ. կոնցեսիոն պայմանագրեր է կնքել իր հետ այս երկու տրանսպորտային ծրագրերի վերաբերյալ: Կոնցեսիաների պայմանները նախատեսում են կոնկրետ ժամկետներիրագործելիության ուսումնասիրությունների իրականացման, ճարտարագիտական նախագծերի մշակման, ծրագրային ֆինանսավորման եւ կառուցումն ավարտելու համար եւ դրանց հաջորդում է 30-ամյա շահագործման ժամանակահատվածը, որը կարող է երկարաձգվել «Ռասիա» ընկերության կողմից եւս 20 տարով: Ի թիվս այլ առավելությունների, կոնցեսիայի պայմանները «Ռասիա» ընկերությանն իրավունք են շնորհում ազատորեն սահմանել բեռնափոխադրումների սակագները եւճանապարհային վճարները, միաժամանակ պաշտպանություն ապահովելով մրցակից նախագծերից: «Ռասիա» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին նշել է, որ «հանդիսանալով «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, այս ծրագրերը տարածաշրջանի նկատմամբ զգալի հետաքրքրություն են առաջացրելռազմավարական եւ ֆինանսական գործընկերների մոտ, որոնք ակնկալում են մասնակցել դրանց»:Rasia FZE ընկերությունը հայտնել է, որ «վերջերս բարեհաջող բանակցել էեւ շրջանակային եւ առեւտրային պայմանագրեր է ստորագրել «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ, որը կդառնա երկաթուղային եւ ճանապարհային ծրագրերի կառուցապատման կոնսորցիումի առաջատարանդամ: Tweet Դիտում՝ 8113