Արդշինինվեստբանկը սպասարկում է նաեւ AVERS փոխանցումների համակարգը

17.01.2013 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. հունվարի 9-ից Արդշինինվեստբանկը  սպասարկում է նաեւ «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգը:

Համակարգը հնարավորություն է տալիս ԱՊՀ երկրներ ուղարկել եւ ստանալ փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով եւ ՌԴ ռուբլով:

«Արդշինինվեստբանկը, ներդնելով «AVERS» միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգը,  նպատակ ունի իր հաճախորդներին հնարավորություն տալ կատարել արագ եւ մատչելի դրամական փոխանցումներ` գործող լավագույն պայմաններով», - ասել է բանկի վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գեւորգյանը:  

«AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգը, ինչպես նաեւ փոխանցումների թվով 6 այլ համակարգեր՝ MoneyGram, Coinstar, IntelExpress, Unistream, Ria, Быстрая Почта, սպասարկվում են բանկի բոլոր մասնաճյուղերում:

Դիտում՝ 4948
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW