Ավտոտեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով

11.01.2013 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարությունն անհրաժեշտ քանակությամբ 2013թ. տեխզննման կտրոններ կտրամադրի քաղաքացիներին, ովքեր չեն կարողացել ձեռք բերել դրանք 2012թ. վերջին:

Ինչպես հաղորդել են Մեդիամաքս-ին ՀՀ ֆինանսների նախարարությունից, տեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է, ինչպես նաև կարևորելով այս պահին աշխատանքներն առավել օպերատիվ և կանոնակարգված կազմակերպելու անհրաժեշտությունը:

Քաղաքացիները կարող են ձեռք բերել տեխզննման կտրոնները հունվարի 21-ից  31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում 2012թ գույքահարկի զրոյական անդորրագիրը:

Համաձայն Ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության, մինչ հունվարի 31-ը այս տարվա տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ չեն կազմվի, եթե նրանք ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:

Դիտում՝ 2431
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW