Հայաստանը բարելավել է իր դիրքերը Heritage Foundation-ի եւ Wall Street Journal-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության ամենամյա ինդեքսում ՝ զբաղեցնելով 38 տեղը 180 երկրների շրջանում:Այդ մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Հայաստանը հավաքել է 69,4 միավոր հնարավոր 100-ից:Տիգրան Սարգսյանն ասել է, որ «սա կարեւորագույն ինդեքսներից է, որը գտնվում է ներդրողների ուշադրության կենտրոնում»:Մեդիամաքս-ը նշում է, որ հրապարակված զեկույցում Հայաստանը գտնվում է «միջին ազատ» (Moderately Free) երկրների շարքում:Հայաստանին վերաբերող հատվածը հասանելի է այստեղ:Վրաստանը զբաղեցնում է 21-րդ տեղը եւ գտնվում է «հիմնականում ազատ» (Mostly Free) երկրների շարքում:Ադրբեջանը զբաղեցնում է 88-րդ տեղը եւ գտնվում է «հիմնականում անազատ» (Mostly Unfree) երկրների շարքում: Tweet Դիտում՝ 4203