Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը 2012 թ-ին ունեցել է 10.4% աճ
10.01.2013 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը հայտարարել է, որ 2012 թ-ի սեպտեմբերի 30-ին հաշվեփակվող տարում կազմակերպության ընդհանուր հասույթը կազմել է $ 4.2 մլրդ դոլար՝ գրանցելով 10.4 % աճ:
Ըստ 2012 թ-ին գրանցած աճի ծավալների՝ Գրանթ Թորնթոնը առաջատարն է աշխարհի վեց խոշոր աուդիտորական եւ խորհրդատվական կազմակերպությունների մեջ:
«Հպարտանալու հետ մեկտեղ մենք համոզված ենք, որ մեր հաջողության իրական չափման միավորը հաճախորդներին մատուցած ծառայությունների որակն է», - ասել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը:
Անցյալ տարում ավելի քան 14%-ով ավելացել է Գրանթ Թորնթոն ընկերությունների աշխատակազմը՝ հասնելով 35 809-ի 124 երկրներում: Կայուն աճ է գրանցվել բոլոր հիմնական ծառայությունների ուղղություններով՝ 11% աուդիտորական ($ 1.9 մլրդ հասույթ), 9% հարկային ($ 900 մլն հասույթ) եւ 18% այլ խորհրդատվական ($ 1.1 մլրդ հասույթ) ծառայություններում:
Աճի ամենաբարձր ցուցանիշը՝ 33%, մեծապես շնորհիվ Ավստրալիայում եւ Չինաստանում կատարված միավորումների գործարքների, գրանցվել է Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Եվրոպայում շրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատությամբ աճել են 8%-ով՝ հասնելով $ 1.58 միլիարդ դոլարի, որտեղ Ավստրիայի, Դանիայի, Գերմանիայի, Հունաստանի եւ Լեհաստանի անդամ ընկերությունները գրանցել են ավելի քան 20% աճ: Մեծ Բրիտանիայի անդամ ընկերությունը գրանցել է 13%-ի աճ:
2012 թ-ը հատկանշական էր Գրանթ Թորնթոնի համար նաեւ 12 նոր անդամ ընկերությունների ավելացմամբ եւ մոտ 20 այլ միավորումների գործարքների կայացմամբ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: