Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` տեղական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, հունվարի 8-13-ին ներկայացնում է Հայաստանը Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի Vakantiebeurs' 2013 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:Հեղինակավոր այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են զբոսաշրջային ոլորտի շուրջ 1 400 ներկայացուցիչներ: Նիդեռլանդները դարձել է Հայաստանի զբոսաշրջության խթանման թիրախային կարեւոր ուղղություններից մեկը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով 2012թ.-ին Հայաստան եւ Արցախ էր այցելել հոլանդական առաջատար «BNN» հեռուստաընկերության լրագրողական խումբը, որը ֆիլմ էր պատրաստել հայկական ազգային եւ հոգեւոր ժառանգության վերաբերյալ: Այն ցուցադրվել էր Նիդերլանդների Channel 3 Travels հեռուստահաղորդաշարով։Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) կողմից այս տարվա գարնանից նախատեսվելիք Երեւան-Ամստերդամ-Երեւան Կիեւի միջոցով տրանզիտային կանոնավոր (շաբաթական 4 անգամ) չվերթները կսպասարկեն զբոսաշրջային աճող հոսքերը: Նախատեսվում է, որ երկկողմանի ուղեւորության տոմսի արժեքը կկազմի շուրջ 370 եվրոյին համարժեք դրամ: Զբոսաշրջային խմբերի համար կգործեն հատուկ սակագներ: Tweet Դիտում՝ 3431