Հայաստանի ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «ԿՈՆՏԱԿՏ» եւ «ԲԼԻԶԿՈ» վճարահաշվարկային համակարգերին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները:«ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «ԿՈՆՏԱԿՏ» համակարգի օպերատոր հանդիսացող ЗАО АКБ «Русславбанк»-ի կողմից «անհիմն եւ առանց որեւէ պատճառաբանության, խախտելով հայաստանյան մի շարք առեւտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթները, չի ապահովվել (դադարեցվել է) ՀՀ տարածքում գործող բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքը, ինչը կարող է վտանգել Հայաuտանի Հանրապետությունում ֆինանuական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը՝ համաձայն «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետեւանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի: Միեւնույն ժամանակ, համակարգերի օպերատորի նման վարվելակերպը եւ ռազմավարությունը կարող է առիթ հանդիսանալ ցանկացած պահի, հաշվի չառնելով պայմանագրային դրույթները կամ առանց հիմնավոր պատճառաբանությունների դադարեցնելու վճարահաշվարկային համակարգից օգտվելու՝ ՀՀ բանկերի իրավունքը», - ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:Հաշվի առնելով վերոնշյալը, ԿԲ խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ԿՈՆՏԱԿՏ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները:Նմանատիպ հիմնավորում է տրված նաեւ «ԲԼԻԶԿՈ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները չեղյալ ճանաչելու մասին հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 6506