ԿԲ խորհուրդը մի շարք փոփոխություններ եւ լրացումներ է կատարել

25.12.2012 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 25-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ օտարերկրյա  ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդի կառավարչի եւ օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը եւ վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի եւ օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների եւ դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները» կանոնակարգ 10/01-ում, «Բանկերի եւ oտարերկրյա բանկերի մաuնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մաuնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի եւ oտարերկրյա բանկերի մաuնաճյուղերի ղեկավարների որակավորումը եւ գրանցումը» կանոնակարգ 1-ում, «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում, «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի եւ տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում, «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների եւ օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ում, «Ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող եւ ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ում, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ում, «Պետական արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման» կարգում:  

Դիտում՝ 2306
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW