«Տնտեսական առումով տարին հաջող էր», - ասել է Վաչե Գաբրիելյանը

24.12.2012 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012 թվականի արդյունքներով տնտեսական աճը կգերազանցի 7-տոկոսանոց ցուցանիշը եւ կզուգակցվի ցածր գնաճով, այսօր ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա ասել է, որ աճ է նկատվում տնտեսության բոլոր ճյուղերում, էական աճ է արձանագրվում արդյունաբերական արտադրանքի ոլորտում:

«Տնտեսական առումով տարին հաջող էր», - ասել է նախարարը

Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ տարվա արդյունքներով արտահանման աճը կգերազանցի ներմուծման աճը շուրջ 2 անգամ:

Նախարարն ասել է, որ 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները, առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների, կազմել են 841 մլրդ դրամ, ծախսերը՝ 831,6 մլրդ դրամ:

Հարկային եկամուտները, պետական տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792,1 մլրդ դրամ:

Դիտում՝ 1430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW