Երեւան/Մեդիամաքս/. TeleTRADE Armenia ուսումնական եւ վերլուծական կենտրոնը նախօրեին Երեւանում ներկայացրել է «Վաստակիր բորսայում» գիրքը:TeleTRADE Armenia-ի տնօրեն, գրքի համահեղինակ Վահե Շահինյանը նշել է, որ աշխատության հիմնական նպատակն է օգնել հայրենակից թրեյդերներին բորսաներում արհեստավարժ եւ գրագետ աշխատելու հարցում:«Բորսային առեւտրով հետաքրքրվում են տարբեր հայացքների տեր մարդիկ, ովքեր առանձնանում են իրենց խիզախությամբ եւ ինտելեկտով: Հուսով եմ, որ ընթերցելով գիրքը, նրանք ձեռք կբերեն բորսայում հաջողակ աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ, ինչպես նաեւ կծանոթանան ոլորտի արեւմտյան մասնագետների փորձին», - նշել է Վահե Շահինյանը: Նրա խոսքերով, TeleTRADE-ի Հայաստանում աշխատելու 9 ամիսների ընթացքում կենտրոնում ուսանել մոտ 2 500 ուսանողներ, եւ գրքի վրա աշխատելիս հաշվի են առնվել այն բոլոր հանգամանքները, որոնք ի հայտ են եկել ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացքում: «Աշխատել ենք մեր ընթերցողներին մատչելի կերպով փոխանցել բազային գիտելիքները, հատուկ ուշադրություն հատկացրել թրեյդերի հոգեբանությանն ու կարգապահությանը», - նշել է Վահե Շահինյանը:Շնորհանդեսի ընթացքում TeleTRADE-ի ներկայացուցիչները անդրադարձել են նաեւ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ սկիզբ առած ռազմավարական համագործակցությանը: Tweet Դիտում՝ 13079