«Անելիք Բանկ» ՓԲԸ որոշել է երկարաձգել Հաշվի «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտերի «Առանց չնվազող մնացորդի» ակցիան եւ 2013 թ. հունվարի 1-ից մինչեւ 2013 թ. հունիսի 30-ը BOOM ENERGY VISA քարտատեսակի համար չնվազող մնացորդ չգանձել: Տվյալ ժամանակահատվածում «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտը կարելի է ձեռք բերել 5 000 ՀՀ դրամով` որպես քարտի տարեկան սպասարկման վճար` առանց 4,000 ՀՀ դրամ չնվազող մնացորդի:Քարտը հնարավորություն է ընձեռում քարտապաններին անվճար այցելել երեւանյան շուրջ 10 դիսկո, կարաոկե եւ ժամանցի ակումբներ, 6 կարաոկե ակումբներում քարտապանները ստանում են 2 անվճար երգի հնարավորություն, իսկ մեկ ակումբում քարտապանները ստանում են անվճար հյուրասիրություն: Բացի այդ, ավելի քան 20 ակումբներում, ռեստորաններում եւ ժամանցի այլ վայրերում քարտապաները կարող են ստանալ մինչեւ 10% զեղչ: Լինելով VISA classic միջազգային քարտ, այն հնարավորություն է տալիս գնումներ կատարել ինտերնետում, ինչպես նաեւ ողջ աշխարհում: «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC քարտը հնարավորություն է տալիս օգտվել Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցից` ստանալ մինչեւ 50% զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում եւ սպասարկման կետերում անկանխիկ գնումներ կատարելիս: Առաջիկայում նախատեսում ենք համագործակցել նաեւ թատրոնների եւ այլ մշակութային կենտրրոնների հետ, որոնք տվյալ քարտի քարտապաններին կտրամադրեն մի շարք առավելություններ եւս, օրինակ` 1 տոմս գնելիս ստանալ 1-ն անվճար եւ այլ նմանատիպ հետաքրքիր հնարավորություններ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը: Tweet Դիտում՝ 1804