Երեւան/Մեդիամաքս/. Ամերիա-ի կողմից իրականացված Հայաստանում բանկային ֆինանսավորման, էներգաարդյունավետության եւ միկրոֆինանսավորման ոլորտի հետազոտության համաձայն, ՀՀ տնային տնտեսությունների 12 տոկոսը պատրաստ է առաջիկա երեք տարիների ընթացքում հիփոթեքային վարկ վերցնել:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասվել է Ազգային հիփոթեքային ընկերության եւ Ֆրանսիական զարգացման գործակալության` Հայաստանում միջին եւ ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բնակարանային բարելավման եւ էներգաարդյունավետության բարձրացման վարկերի մատչելիությանն ուղված ծրագրի շրջանակներում կազմակերպած հանդիպում-քննարկման ժամանակ:Ֆրանսիական Զարգացման գործակալության կողմից ֆինանսավորված հետազոտության նպատակը ՀՀ բնակչության, հատկապես` միջին եւ ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բնակարանային պայմանների ներկա վիճակը, պայմանների բարելավման եւ էներգաարդյունավետության բարձրացման պահանջարկը բացահայտելն ու շուկայի պահանջարկի գնահատումն է: Որպես տնային տնտեսությունների նպատակային խումբ` ընտրվել է մեկ շնչի հաշվով ամսական 50-120 հազար դրամ եկամուտ ունեցող ընտանիքները: Հարցումն իրականացվել է ՀՀ 10 ամենաբնակեցված քաղաքներում, 1020 տնային տնտեսություններում:«Մեր համոզմամբ, հիփոթեքային վարկավորման մակարդակը Հայաստանում բավական ցածր է: Կա մեծ պահանջարկ ոչ միայն բնակարաններ ձեռք բերելու, այլեւ դրանք վերանորոգելու համար»,- ասել է «Ամերիա» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նա նշել է, որ հետազոտության արդյունքների համաձայն, հիփոթեքային վարկերի նկատմամբ ընդհանուր պահանջարկը կազմում է շուրջ $ 350 մլն:ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարեւորել է հիփոթեկային վարկերի դերը բնակչության բնակարանային պայմանները բարելավելու գործում. «Համոզված եմ, որ 2013-ին մեկնարկող ծրագիրը երկարատեւ համագործակցության հիմք կստեղծի եւ չի չսահմանափակվի միայն հիփոթեքային ոլորտով»: Tweet Դիտում՝ 2219