Ամերիաբանկը երկրորդ անգամ արժանանում է Commerzbank-ի մրցանակին
13.12.2012 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը երկրորդ անգամ արժանանում է Կոմերցբանկի մրցանակին`առեւտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար:
Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով Ամերիաբանկի առեւտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 37 մլրդ ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2011թ. ամբողջ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 26 մլրդ ՀՀ դրամ:
Ամերիաբանկը շարունակում է համագործակցությունը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի (EBRD), Ասիական Զարգացման բանկի (ADB), Նիդերլանդների զարգացման բանկի (FMO), Atlantic Forfaitierungs AG-ի, ինչպես նաեւ օտարերկրյա մասնավոր բանկերի հետ, ներառյալ Commerzbank-ը, Citibank-ը, BNP Paribas-ը, UNICREDIT-ը եւ այլն, որի արդյունքում բանկն ունի շուրջ $ 90 մլն հաստատված սահմանաչափ:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: