Մսամթերքից Ամանորի նախաշեմին կթանկանա միայն խոզի ազդրամիսը

13.12.2012 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ամանորի նախաշեմին, բացառությամբ խոզի ազդրամսի, մսամթերքի թանկացում չի սպասվում, այսօր ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
 
Նրա խոսքով, դա պայմանավորված է Հայաստանում վերջին 30-40 տարվա կտրվածքով անասնագլխաքանակի աննախադեպ աճով: Մասնավորապես, խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը 2012թ. աճել է 28 000-ով, իսկ ոչխարների գլխաքանակը՝ 60 000-ով:

2012թ. ամռան ամիսների համեմատ գառան մսի գինը նվազել է միջինը 30%-ով, իսկ տավարինը՝ 8%-ով՝ կազմելով 2400-2500 դրամ կգ-ի դիմաց: Խոզի մսի գինը նվազել է 15%-ով եւ կազմում է միջինը 3000 դրամ:

«Խոզի ազդրամսի թանկացումը Ամանորի նախաշեմին պայմանավորված է ավանդական բարձր պահանջարկով եւ կկազմի մոտ 8-10%», - նշել է Աշոտ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ակնկալվում է, որ 2012թ. արդյունքներով մսի արտադրությունը Հայաստանում կաճի 3.8%-ով՝ կազմելով 133 000 տոննա:

Անդրադառնալով աշնան ամիսներին Հայաստանում արձանագրված սիբիրախտնի մի շարք դեպքերին՝ Աշոտ Հովհաննիսյանն ասել է, որ ողջ հանրապետության տարածքում ներկայումս իրականացվում է բազմաստիճան խիստ հսկողություն, եւ վերջին 2 շաբաթվա ընթացքում վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերբվել:

Դիտում՝ 1365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW