«ՀայՓոստ»-ի կետերում այսուհետ կաշխատեն ՊԵԿ ներկայացուցիչները

12.12.2012 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՀայՓոստ»-ի բաժանմունքներում կստեղծվեն սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը
հավանության  է արժանացրել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության պայմանագիր կնքելու` Պետական եկամուտների կոմիտեի առաջարկը:

«Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը շրջադարձային մոտեցում է եւ որակապես նոր հարթություն է  տեղափոխելու մեր կողմից իրականացվող սպասարկման գործառույթը»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Այս նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում Հայաստանի ամբողջ տարածքում ավելի քան 200 կետերում առցանց ռեժիմով հարկային եւ մաքսային ոլորտները սպասարկող միանման ծառայություններ իրականացնել:
 
«ՀայՓոստ»-ի բաժանմունքներում տեղադրվող տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կկարողանան նաեւ հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել:

Նախատեսվում է նաեւ, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման եւ ներմուծման հետ կապված մաքսային ձեւակերպումներ եւ մաքսազերծում:

Դիտում՝ 3622
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW