Առէկսիմբանկը մոտ 2 անգամ ավելացրել է ՓՄՁ վարկավորման պորտֆելը

11.12.2012 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերջին երկու տարիներին Առէկսիմբանկ Գազպրոմբանկի Խմբի ՓՄՁ վարկային պորտֆելը աճել է 3,800 մլն-ից մինչև 7,400 մլն դրամ ՀՀ դրամ, ասել է բանկի ՓՄՁ վարկավորման բաժնի պետ Մարտին Թորոսյանը:

Ըստ նրա, Եվրասիական Զարգացման Բանկի հետ այս տարի $10 մլն-ի կնքված պայմանագրի արդյունքում վեց ամսվա ընթացքում բանկը գերակատարել է պայմանագրի պայմանները` ՓՄՁ-ներին տրամադրելով թվով 17 վարկ:

«Այսօրվա դրությամբ, մեր կողմից ֆինանսավորվող ավանդական ոլորտներն են տրանսպորտը, շինարարությունը, առևտուրը, ծառայությունները: Ուրախալի է այն փաստը, որ վերջերս 10%-ի չափով աճել են արտադրության ոլորտների վարկավորման ծավալները», - ասել է Մարտին Թորոսյանը:

Անդրադառնալով ՓՄՁ ֆինանսավորման Համաշխարհային բանկի ծրագրին, որի մասնակիցն է նաեւ Առէկսիմբանկը, նա ասել է, որ եթե 2011թ. նոյեմբերի վերջին ՀԲ վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 1 մլրդ 11 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարի թվով 94 վարկ, ապա 2012թ. նույն ժամանակահատվածում արդեն տրամադրվել է 1 մլրդ 571 մլն ՀՀ դրամի 159 վարկ:

2013 թ. բանկը մտադիր է շուրջ 1 մլրդ դրամի պայմանագիր ստորագրել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հետ` գյուղատնտեսության վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում:

Դիտում՝ 4229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW