Անելիք Բանկը բարելավել է «Հոգատար» քարտի տրամադրման պայմանները

10.12.2012 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դեկտեմբերի 10-ից մինչեւ 2013 թ. հունիսի 30-ը «Անելիք Բանկ» ՓԲԸ  կողմից թողարկված «Հոգատար» ArCa Classic քարտը ոչ կենսաթոշակառու հանդիսացող անձիք կարող են ձեռք բերել տարեկան սպասարկման համար վճարելով 2000 դրամ`  առանց 2000 ՀՀ դրամ չնվազող մնացորդի:

Քարտապաններին առավել խրախուսելու նպատակով քարտի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 5% (նախկին 2%-ի փոխարեն):

«Բանկը կարեւորում է սոցիալական ուղղվածություն ունեցող պրոդուկտների ներդրումը, որի վառ օրինակն է  «Հոգատար» ArCa Classic քարտը: Հիշեցնեմ, որ տվյալ քարտը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին առանց քաշքշուկների եւ հերթերի ստանալ կենսաթոշակն այս քարտով  լիովին անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի, առանց բանկի բանկոմատներից կանխիկացման վճարի:

«Հոգատար» ArCa Classic քարտը դրական արձագանք է գտել ոչ միայն կենսաթոշակառուների շրջանում, այլ նաեւ մեծ պահանջարկ է վայելում ոչ կենսաթոշակառու հանդիսացող քարտապանների մոտ, քանի որ քարտով գնումներ կատարելիս այն հնարավորություն է տալիս ստանալ 5% զեղչ Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցում: Տվյալ քարտապանները հնարավորություն են ստանում դառնալ ՍթարՔարտ հաճախորդների պարգեւատրման ծրագրի անդամ եւ կուտակում են միավորներ ՍԹԱՐ առեւտրային ցանցում քարտով գնումներ կատարելիս կամ քարտը ներկայացնելիս:  Տվյալ քարտի քարտապանները հնարավորություն ունեն ստանալ մինչեւ 50% զեղչ Հայաստանի ավելի քան 400 խանութներում եւ սպասարկման կետերում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:

Դիտում՝ 2006

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW