Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ ACBA ON-LINE ծառայության հաճախորդները հնարավորություն ունեն առանց բանկ այցելելու ինտերնետի միջոցով ձեւակերպել պարբերական փոխանցումներ կոմունալ վճարումների համար: Նորույթը հնարավորություն է կտա հաճախորդին ACBA ON-LINE ծառայության միջոցով բանկին հանձնարարական տալ՝ յուրաքանչյուր ամիս փոխանցել հաճախորդի ընթացիկ հաշվից համապատասխան գումար կոմունալ վարձերի վճարման համար:Պարբերական փոխանցում ձեւակերպելու համար անհրաժեշտ է այցելել «Պարբերական փոխանցումներ» ենթաբաժնի նոր պարբերական փոխանցումներ հատված եւ լրացնել համապատասխան դաշտերը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի ACBA ON-LINE ծառայության միջոցով հաճախորդները կարող են առանց բանկ այցելելու արդյունավետ կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` բացել ընթացիկ հաշիվներ, ձեւակերպել ավանդներ, իրականացնել վարկի, օվերդրաֆտի, առեւտրային վարկային գծի մարումներ, ձեւակերպել պարբերական փոխանցումներ, վերաբացել ընթացիկ հաշիվները, ինչպես նաեւ ձեւակերպել պարբերական փոխանցումներ կոմունալ վճարումների գծով: Tweet Դիտում՝ 1530