Կառավարությունը կդյուրացնի աշխատատեղերի ստեղծումը

07.12.2012 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը մտադիր է նորաստեղծ աշխատատեղերի համար նախատեսված աշխատավարձերը 3 տարի չհաշվարկել տվյալ գործատուի կողմից վճարվելիք շահութահարկում:

Նման արտոնությունից կարող են օգտվել բոլոր այն տեղական եւ օտարերկրյա ներդրողները, որոնք 2013-ից կիրականացնեն կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագրեր՝ ստեղծելով այդ ծրագրերի շրջանակներում նոր աշխատատեղեր:

ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Արման Պողոսյանն այսօր ասել է, որ շահութահարկի մասին օրենքում ընդգրկված նման փոփոխությունն ընդգրկված է կառավարության հեղինակած հարկային բարեփոխումների օրենսդրական փաթեթում, որը մինչեւ տարեվերջ քվեարկության է դրվելու ԱԺ-ում:   

«Այս արտոնությունը կկիրառվի ոլորտային, ըստ մեր տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, եւ այն չի տարածվի առեւտրի եւ ֆինանսական ոլորտների վրա», - ասել է Արման Պողոսյանը:

Դիտում՝ 2868
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW