Ֆիննախ. Շրջանառության հարկի կիրառմամբ հարկային բեռի բարձրացում չի լինի

07.12.2012 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Շրջանառության հարկի համար ընտրվել են այնպիսի դրույքաչափեր, որպեսզի դրանց կիրառությամբ հարկային բեռի բարձրացվում չլինի եւ վճարվելիք շրջանառության հարկը գումարային առումով լինի այնքան, որքան տնտեսվարող սուբյեկտները վճարում են ներկայումս՝ հարկման ընդհանուր դաշտում գործելու պայմաններում:

Այդ մասին այսօր ասել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Արման Պողոսյանը:

Կառավարության կողմից հավանության արժանացած եւ մինչեւ տարեվերջ խորհրդարանում քվեարկվելիք շրջանառության հարկի մասին օրինագիծը ենթադրում է, որ 2013թ. հունվարի 1-ից նոր հարկատեսակը կփոխարինի ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) եւ շահութահարկը տարեկան մինչեւ 58.35 մլն դրամ համախառն եկամուտ (առանց ավելացված արժեքի հարկի) ունեցող տնտեսվարող սուբյեկտների մոտ, եւ միայն ԱԱՀ-ն՝ անհատ ձեռներեցների եւ նոտարների մոտ:

Առաջարկվող փոփոխությունն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, քանի որ շրջանառության հարկի դեպքում տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները կհաշվարկվեն միայն իրենց իրացումից հասույթի հիման վրա որոշակի տոկոսադրույքների միջոցով:

«Հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ պարզեցվում է հարկային հաշվառումը եւ տնտեսվարող սուբյեկտներն այլեւս պարտավոր չեն լինի հաշվառելու իրենց կողմից կատարվող ծախսերը, ինչը խնդիրներ է ստեղծում ՓՄՁ-ների մոտ: Նրանք կազատվեն բարդ հարկային հաշվառումից, որն այսօր ստիպված են վարել շահութահարկի կամ եկամտահարկի մասով:

Բացի այդ շրջանառության հարկ վճարողները կազատվեն փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների գծով եկամտահարկ վճարելու պարտավորությունից: Ներկայումս, եթե ձեռքբերումները չեն հիմնավորվում համապատասխան հաշվարկային փաստաթղթերով, ձեռքբերողը ստիպված է վճարել 11% դրույքաչափով եկամտահարկ», - ասել է Արման Պողոսյանը, հավելելով, որ շրջանառության հարկ վճարողները կազատվեն նաեւ առաքումների գրքերում համապատասխան գրանցումներ կատարելու պարտավորությունից:

Դիտում՝ 1754
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW