«Ամերիա»-ի բարեգործական աճուրդը` ի նպաստ հիվանդ երեխաներին

07.12.2012 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիա» ընկերությունների խումբը «Անտիկյան» պատկերասրահի աջակցությամբ  դեկտեմբերի 11-ին կիրականացնի բարեգործական աճուրդ` հիվանդ երեխաների բուժման համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

Բարեգործական աճուրդի հասույթը փոխանցվելու է պատանեկան իդիոպաթիկ արթրիթի, հեմատոլոգիական եւ քաղցկեղային հիվանդություններ ունեցող թվով 15 երեխաների բուժմանը, որոնք գրանցված են  «Օգնեմ», «Նվիրիր կյանք» եւ «Երեխաներն առանց ցավի» հիմնադրամներում:

«Այս միջոցառումը համախմբման կարիք ունի, գունավորենք մեր մանուկների երազանքը, որոնք պայքարում են կյանքի համար` սպասելով հրաշքի»,- նշել է «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան  Ջրբաշյանը:

Աճուրդում կներկայացվեն շուրջ 25  ժամանակակից հայ արվեստագետի գործեր:

«Ամերիա» ընկերությունների խումբը նման աճուրդներ անցկացնում է 2010 թվականից: Դրանց արդյունքում 2010-ին հավաքվել էր 19, իսկ 2011-ին` 21 մլն դրամ:

Նախաձեռնությանը մասնակցել ցանկացողները կարող են նաեւ գումար փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին:

Դիտում՝ 2755

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW