Կառավարությունը մերժել է Բագրատյանի առաջարկները կուտակային կենսաթոշակների մասին

06.12.2012 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ՀՀ կառավարության նիստում քննության է առնվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:

Դրանով առաջարկվում էր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կապիտալի նվազագույն շեմ ճանաչել 100 մլն, կամավոր կենսաթոշակային  ֆոնդի կառավարչի կապիտալի նվազագույն շեմ` 50 մլն դրամը։

Կառավարությունն առաջարկի վերաբերյալ սկզբունքային առարկություններ է ներկայացրել` տալով բացասական եզրակացություն։

Հրանտ Բագրատյանը հանդես է եկել մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ` ներկայացնելով «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի անհրաժեշտությունը, ըստ հեղինակի, թելադրված է տնտեսության ստվերայնության դեմ պայքարի ուժեղացման եւ բնապահպանական խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։

«Կողմ լինելով նշված հարցերի կարգավորմանը` կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլեւ նոր հարցեր է հարուցում։ Եզրակացության համաձայն նախագիծը ներկայացված տեսքով ընդունելի չէ եւ արմատական լրամշակման կարիք ունի», - հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

Դիտում՝ 1406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW