Հայփոստը բաժանմունքներ վերաբացեց Նոր Նորք եւ Կենտրոն վարչական շրջաններում

06.12.2012 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր տեղի է ունեցել «Հայփոստ» ՓԲԸ-ի` Նոր Նորք եւ Կենտրոն վարչական շրջանների թիվ 0059 եւ 0025 արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:

Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` ետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված եւ ձեւավորված են` համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի:

Շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել եւ նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Դիտում՝ 1826

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW