Հուշագիր են կնքել ՀԱՄՀ-ը եւ Ավստրիական Ավիաուղիները

06.12.2012 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն (ՀԱՄՀ) եւ «Ավստրիական Ավիաուղիներ» ԲԸ Հայաստանի մասնաճյուղը փոխըմբռնման հուշագիր են կնքել:

Հաշվի առնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն խթանելու համար համատեղ ջանքերի ուղղորդման անհրաժեշտությունը` համաձայնություն է ձեռք բերվել, որ «Ավստրիական Ավիաուղիները» տրամադրելու է երկկողմանի ուղեւորության տոմսի հատուկ սակագին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին, որոնք մասնակցում են ՀԱՄՀ կողմից կազմակերպված միջազգային զբոսաշրջային միջոցառումներին:

Ըստ այդմ՝ տոմսերի սակագինը Եվրոպա ուղղության համար սահմանվելու է՝ սկսած 99 եվրոյին համարժեք դրամ, Պեկին եւ Տոկիո ուղղությունների համար՝ սկսած 399 եվրոյին համարժեք դրամ, իսկ ԱՄՆ ուղղության համար՝ սկսած 299 եվրոյին համարժեք դրամ: Սակագները չեն ներառում օդանավակայանների հարկերը:

Հուշագիրը ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը եւ «Ավստրիական Ավիաուղիներ» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Լուկաս Նեգեդլին` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի ներկայությամբ:

Դիտում՝ 1418
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW