Գործատուները նույնականացման քարտեր կարող են ձեռք բերել մինչեւ 2013թ. փետրվարի 20-ը

06.12.2012 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Գործատուները մինչև 2013թ. փետրվարի 20-ը ժամանակ ունեն նույնականացման քարտեր ձեռքբերելու համար, այսօր ասել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) Հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը:

Նա ասել է այդ մասին, արձագանքելով ներկայումս անձնագրային բաժանմունքներում գոյացող կուտակումներին՝ պայմանավորված մինչեւ տարեվերջ նույնականացման քարտ ձեռքբերելու գործատուների ձգտումով:

Նշենք, որ այն տնտեսվարողները եւ անհատ ձեռներեցները, որոնք ունեն վարձու աշխատողներ, մինչեւ 2013թ. առաջին հարկային հաշվետվությունը ներկայացնելը պետք է դիմեն անձնագրային բաժանմունքներ (անկախ իրենց գրանցման վայրից) եւ ստանան նույնականացման քարտեր: Նույնականացման քարտը պարունակում է էլեկտրոնային ստորագրության ալգորիթմը: 2013թ. սկսած եկամտային հարկի հաշվետվությունները պետք է ստորագրվեն էլեկտրոնային եղանակով:

Նորամուծությունները պայմանավորված են 2014-ից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով:

Դիտում՝ 1819

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW