Պրոմեթեյ Բանկը ներկայացրել է երկու նոր առաջարկ

05.12.2012 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը ներկայացրել է երկու նոր առաջարկ՝ նվազող տոկոսադրույքով բիզնես վարկեր եւ «Մրցանակային» փոխարկելի ավանդ` դրամական պարգեւներ ստանալու հնարավորությամբ:

Նվազող տոկոսադրույքով բիզնես վարկերը տրամադրվում են տարեկան մեկնարկային 12% տոկոսադրույքով, որն ամեն տարի նվազում է 0.2-% ով: Վարկերը տրամադրվում են 2012թ. դեկտեմբերի 3-ից 2013թ. մարտի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանում, 7 տարի մարման ժամկետով:

«Մրցանակային»  փոխարկելի ավանդները ընդունվում են 2012թ. դեկտեմբերի 1-ից 2013թ. մայիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանում. դրամով՝ 12%, ԱՄՆ դոլարով՝  9%  եւ եվրոյով՝  6% տոկոսադրույքով:

2013թ. փետրվարի 28-ին եւ մայիսի 31-ին տեղի կունենան «Մրցանակային»  ավանդային պայմանագրերի համարներով 2 վիճակահանություն, որոնցից յուրաքանչյուրի արդյունքում կհանձնվեն հետեւյալ մրցանակները. 1-ին մրցանակ՝  200.000 դրամ,  2-րդ մրցանակ՝  150.000 դրամ եւ 3-րդ մրցանակ՝  100.000 դրամ:

Եվս 3 ավանդատուներին կհանձնվեն դրամական պարգեւներ՝ 50.000-ական դրամ:

Դիտում՝ 4912

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW