Լրացավ ՀԲ-ին Հայաստանի անդամակցության 20րդ տարեդարձը

04.12.2012 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր լրացավ Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության 20րդ տարեդարձը:

«Մենք հպարտ ենք Հայաստանի ժողովրդին ծառայություն մատուցելու կապակցությամբ,» - ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին:

«Վերջին երկու տասնամյակում Հայաստանը երկար ճանապարհ է անցել: ՀՀ կառավարության 1990-ականներից մեկնարկած բարեփոխումների շնորհիվ երկիրը կարողացել է մեծացնել իր քաղաքացիների եկամուտները, բարելավել տրանսպորտային համակարգն ու ենթակառուցվածքները, ինչպես նաեւ կրճատել աղքատությունը: Բայցեւայնպես, երկիրը գլոբալ ֆինանսատնտեսական եւ եվրոգոտու ճգնաժամից հետո շարունակում է դիմագրավել սոցիալ-տնտեսական մարտահրավերներին: Այս բոլոր փոփոխությունների ճանապարհին Համաշխարհային բանկը շարունակել է Հայաստանում իր ներգրավվածությունը՝ ձեւավորելով կայուն գործընկերություն, թե´ բարենպաստ, թե´ անբարենպաստ ժամանակահատվածներում», - ասել է նա:

Դիտում՝ 1374
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW