Մեկնարկում է էլեկտրոնային կառավարման զարգացման ԵՄ նոր ծրագիրը

30.11.2012 | 18:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ կմեկնարկի «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը:

Այս նոր նախաձեռնությունը նպատակ ունի ներդնել էլեկտրոնային գործարքների իրականացման ծրագրեր, օժանդակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացմանը եւ Հայաստանի քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղի:

Ծրագրի շրջանակներում նաեւ կիրականացվի ազգային արխիվների թվայնացում, կստեղծվի վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, եւ կառավարության հետ կապ հաստատելու համար նոր էլեկտրոնային փոստի համակարգ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանում հանրային ոլորտի բարեփոխումներին եւ ներդնել էլեկտրոնային կառավարման նոր համակարգեր՝ դրական ազդեցություն թողնելով ժողովրդավարական զարգացման, ինչպես նաեւ թափանցիկ գործունեության ապահովման ու հակակոռուպցիոն միջոցառումների վրա:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Ծրագրի ֆինանսավորման չափը կազմում է 1.3 միլիոն եվրո, իսկ տեւողությունն է՝ 2 տարի:

Ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա Արմենիա Մարիոթ հյուրանոցում, ժամը 11:00-ին: Ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Դիտում՝ 2014
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW