TeleTRADE Armenia-ն կհամագործակցի քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ

30.11.2012 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. TeleTRADE Armenia ուսումնական եւ վերլուծական կենտրոնը ռազմավարական համագործակցություն է սկսում քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կողմից ղեկավարվող  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) հետ:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է TeleTRADE Armenia-ի տնօրեն Վահե Շահինյանը,  համագործակցության հիմնական նպատակն է՝ Հայաստանի  ֆինանսական շուկայի մասնակիցներին առաջարկել համաշխարհային, տարածաշրջանային եւ հայկական շուկաների, առանձին հատվածների հետազոտություններ, ինչպես նաեւ ներդրումային հնարավորություններին վերաբերող բացառիկ վերլուծություններ:

Համագործակցության շրջանակներում կկազմակերպվեն նաեւ ուսումնական սեմինարներ եւ հասարակական միջոցառումներ TeleTRADE Armenia-ի հաճախորդների համար՝ հնարավորություն ընձեռելով իրենց  կենտրոնանալ շուկաների հետազոտության եւ վերլուծության վրա, ավելի լավ հասկանալ շուկայական միտումներն ու հնարավորությունները:

Համատեղ ուժերով  կպատրաստվեն շաբաթական վերլուծություններ միջազգային շուկայական միտումների եւ ֆինանսատնտեսական զարգացումների վերաբերյալ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում:

ՏՀԿ-ն եւ TeleTRADE Armenia-ն կհրապարակեն ամսական հատուկ վերլուծություն՝  ուշադրության կենտրոնում պահելով մեկ որոշակի միտում եւ/կամ զարգացում, որը կարող է ազդեցիկ լինել  համաշխարհային շուկաների համար, կամ անմիջապես կապված լինել հայկական շուկայի հետ:

Ամիսը մեկ անգամ կկազմակերպվի վերլուծական ճեպազրույց մասնագիտական շրջանակների համար, որի ընթացքում կգնահատվեն Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական եւ ֆինանսական միտումներն ու զարգացումները:

ՏՀԿ-ն եւ TeleTRADE Armenia-ն կկազմակերպեն համատեղ մամլո ասուլիսներ տնտեսական եւ ֆինանսական թեմաներով, ինչպես նաեւ սեմինարներ, քննարկումներ եւ կլոր-սեղաններ՝ ուսանողների, շուկայի մասնակիցների ու ֆինանսատնտեսական խնդիրներով հետաքրքրվող քաղաքացիների համար:

«Մենք  խորին համոզմամբ, մեկնարկող համագործակցությունը ՏՀԿ-ի եւ անձամբ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ կնպաստի ֆինանսական ոլորտի աշխուժացմանը, կրթամակարդակի բարձրացմանը ու կդառնա հետաքրքիր քննարկումների եւ բանավեճերի հարթակ համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ», - եզրափակել է Վահե Շահինյանը:  

Դիտում՝ 11471
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW