Երեւան/Մեդիամաքս/. Մոսկվայում կայացած 16-րդ «Միջազգային գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման Ախթամար կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ 20 տարվա հնացման Նաիրի կոնյակը ստացել է մրցույթի բարձրագույն մրցանակը` Գրան Պրին եւ արժանացել ոսկե մեդալի: Մրցույթին, որն անց էր կացվում ՚Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 117 անուն թունդ ալկոհոլային խմիչքներ` աշխարհի 20 երկրներից, որոնց թվում էին Պորտուգալիանց, Իսպանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ուկրաինան եւ Ֆրանսիան: ԱՐԱՐԱՏ տեսականու «Նաիրի» կոնյակը (20 տարի հնացման) արտադրվում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Նաիրի կոնյակն ունի 31 ոսկե եւ մեկ արծաթե մեդալներ: ԱՐԱՐԱՏ տեսականու «Ախթամար» կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից: Ախթամար կոնյակն ունի 8 ոսկե, 4 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ: Երեւանի կոնյակի գործարանը «Արարատ արվեստների հավաքածու» նախագծի շրջանակներում ներկայացրեց Ախթամար կոնյակը նոր փաթեթավորմամբ, որը ստեղծվել է ժամանակակից կանադահայ նկարիչ Գարեն Բեդրոսյանի հետ համագործակցության արդյունքում: Այն կթողարկվի սահմանափակ խմբաքանակով: Tweet Դիտում՝ 12917