Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ավագանին հավանություն է տվել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու եւ ընկերությունում ներդրումներ կատարելու մասին «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ի ներկայացրած առաջարկին: Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդել են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, «Մեդիքալ Ինվեստ»-ը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում է 10 տարվա ընթացքում կատարել շուրջ 2 մլրդ 400 մլն դրամի ներդրումներ բժշկական կենտրոնի վերակառուցման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու եւ բուժանձնակազմի վերապատրաստման նպատակով:Երեւանի ավագանին սահմանել է նաեւ Երեւան քաղաքի վարչական տարածքի 2013թ. տեղական հարկերի եւ տուրքերի դրույքաչափերը: Tweet Դիտում՝ 2746