Անելիք Բանկը միացել է «Быстрая Почта» համակարգին

26.11.2012 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը միացել է «Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգին, որը բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռի առանց հաշվի բացման առավել արագ ստանալ ու փոխանցել իրենց դրամական միջոցներն ԱՊՀ երկրներ: 

Համակարգով փոխանցումների միջնորդավճարը՝ կախված գումարի չափից, կազմում է 0,4-1,4 %:

«Ինչպես «Անելիք»  դրամական փոխանցումների համակարգն ու MoneyGram-ը, այնպես էլ «Быстрая Почта»-ն, լինելով ԱՊՀ երկրների առաջատար դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերից, բանկի հաճախորդներին հնարավորություն կտրամադրի փոխանցել եւ ստանալ դրամական միջոցներն ԱՄՆ դոլարով, Եվրոյով եւ ՌԴ ռուբլով: Հուսով ենք, որ մեր հաճախորդները գոհ կմնան «Быстрая Почта» վճարահաշվարկային համակարգից եւ ԱՊՀ տարբեր երկրներում բնակվող իրենց  բարեկամներից առավել հաճախ կստանան կամ նրանց կուղարկեն դրամական միջոցներ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում գործառնությունների եւ թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը:

Դիտում՝ 1892
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW