ՀԲՄ-ն շնորհավորել է բանկային համակարգի աշխատակիցներին
22.11.2012 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://cs11280.userapi.com

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) շնորհավորական ուղերձ է հղել Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում է ՀՀ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին` իրենց անգնահատելի աշխատանքի համար եւ մաղթում բարեկեցություն, երջանկություն եւ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
Համակարգի աշխատակիցների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի կայուն եւ մրցունակ համակարգ:
Հասարակությունը գնահատում է բանկին իր գործով եւ գործելակերպով: Մասնավորապես, բանկային համակարգ ասելով հասկանում ենք համակարգն իր աշխատակիցներով: Համակարգը համատեղ ջանքերով կառուցված մի ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրը հստակ գիտի եւ պատկերացնում է իր անելիքը: Բանկի համբավը բարձր պահելը աշխատակիցներից յուրաքանչյուրի
պարտքն ու պատասխանատվությունն է:
Այսօր համակարգն իր աշխատակիցների շնորհիվ քայլում է ժամանակի պահանջներին համընթաց: Ավելին, այն ի զորու է հմտորեն հաղթահարել դժվարությունները, խոչընդոտները եւ ճգնաժամերը: Սա վկայում է կայացած համակարգ ունենալու եւ կայունության մասին: Մեր համակարգի փիլիսոփայությունը կայանում է մեծ ձգտումներ եւ ձեռքբերումներ ունենալու մեջ: Համակարգն իր մասով հսկայական պատասխանատվություն է կրում` զարգացման եւ երկրի տնտեսության կայունության ապահովման համար:
Հայացք նետելով ՀՀ բանկային համակարգի անցած ճանապարհին` կարելի է ասել, որ համակարգի ձեւավորումն ու կայացումը բովանդակալից, նպատակային ու հաջողություններով պսակված աշխատանքի արդյունք է արտացոլում»:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: