Միգրանտներն այս տարի տուն կփոխանցեն $406 մլրդ

21.11.2012 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012 թվականի տվյալներով միգրանտները զարգացող երկրներից տուն կփոխանցեն $406 մլրդ, ինչը 6,5%-ով բարձր է անցյալ տարվա ցուցանիշից, հաղորդում է Finmarket-ը` վկայակոչելով Bloomberg-ը:

Համաշխարհային բանկի գնահատականներով, դեպի Հնդկաստան պաշտոնական փոխանցումների ծավալը կկազմի $70 մլրդ, երկրորդ տեղը կզբաղեցնի Չինաստանը ($66 մլրդ.), իսկ երրորդ տեղը կիսում են Ֆիլիպինները եւ Մեքսիկան ( $24 մլրդ դոլար)

2011 թվականի տվյալներով, երկրի ՀՆԱ-ի նկատմամբ միգրանտների եկամուտներն ամենաէականն էին Տաջիկստանում`47%:

Մեդիամաքս-ին վերջերս տված հարցազրույցում UNISTREAM միջազգային դրամական փոխանցումների համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը` խոսելով աշխատանքային միգրանտներից դրամական փոխանցումների շուկայի կախվածության մասին, նկատել էր.     

«Դրամական փոխանցումների շուկայի ֆունդամենտալ հիմքը տարբեր երկրներում,  աշխարհի տարբեր մասերում եւ անգամ մեկ երկրի շրջանակում բնակվող մարդկանց կենսամակարդակի տարբերությունն է: Հենց այս տարբերությունն է հանգեցնում  միգրացիայի, մասնավորապես, աշխատանքային: Պարզ է, որ բոլոր միգրանտներից  հենց աշխատանքայինների ձեռքերում է գտնվում միջոցների մեծ մասը եւ, հետեւաբար, հենց նրանք են ձեւավորում դրամական փոխանցումների հոսքերի հիմնական մասը: Այդ պատճառով էլ ամբողջ աշխարհում նրանք հանդիսանում են այդ շուկան ձեւավորող հարթակը:

ԱՊՀ-ն բացառություն չէ: Համաշխարհային ցուցանիշների համեմատ, տարբերություններն այստեղ չնչին են: Մեր հաշվարկներով, դրամական փոխանցումների պահանջարկի ավելի քան 80%-ը բաժին է հասնում աշխատանքային միգրանտներին»:
 

Դիտում՝ 4357

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW