ՎՏԲ-Հայաստանի հաճախորդներին առաջարկվում է շահել մեքենա

20.11.2012 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը էլեկտրոտեխնիկայի, կենցաղային տեխնիկայի, կահույքի, շինանյութերի եւ սանտեխնիկայի ասպարեզում գործող գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հայտարարում է Ամանորյա ակցիա, որի մասնակից կարող է դառնալ ցանկացած հաճախորդ, որը բանկի հետ համագործակցող խանութներից ձեռք կբերի ապրանք ապառիկ եղանակով:

2012թ. նոյեմբերի 19-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածում  բոլոր այն հաճախորդները, որոնք ապրանքը ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով, կստանան նվեր անմիջապես խանութում, հայտնել են բանկում:

Իսկ այն հաճախորդները, որոնք կձեւակերպեն ապառիկ վարկ 200 000 դրամ եւ ավել գումարի չափով, կմասնակցեն “KIA Picanto” ավտոմեքենայի խաղարկությանը, որը տեղի կունենա 2013թ. փետրվարին:

Դիտում՝ 5548

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW