Առէկսիմբանկը հայտարարել է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» ակցիայի մասին

20.11.2012 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Facebook ցանցում անցկացնում է լավագույն հեղինակային աշխատանքների մրցույթ` նվիրված բանկային եւ ֆինանսական ոլորտին:

Մրցույթն անց է կացվում հետեւյալ անվանակարգերում` լուսանկարչություն, գեղանկարչություն, պատկերազարդում, բանաստեղծություն, երաժշտական ստեղծագործություն, ծաղրաշար, կարճամետրաժ ֆիլմ, տեսանյութ եւ այլն, հայտնել են բանկում:
 
Բոլոր ցանկացողները կարող են իրենց ստեղծագործությունները տեղադրել   Facebook-ի «Areximbank-Gazprombank Group» խմբում, ինչպես նաեւ գնահատել այլ մասնակիցների մրցութային աշխատանքները: Յուրաքանչյուր անվանակարգում կընտրվի մեկական լավագույն ստեղծագործություն` ըստ FACEBOOK-ում հավաքված Like-երի քանակի: Մրցույթի բոլոր մասնակիցներին կտրամադրվեն անվճար MasterCard Standard քարտեր, իսկ հաղթողները կպարգեւատրվեն MasterCard Gold տեսակի հեղինակավոր միջազգային վճարային քարտերով:

Տրամադրված բոլոր քարտերն ունեն մինչեւ 20% զեղչ ստանալու հնարավորություն ավելի քան 200 սպասարկման կետերում եւ ընկերություններում (առեւտրային կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաեւ հանգստի եւ զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով:

Դիտում՝ 4106

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW