Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը ներդրել է «Microsoft Lync» հեռահաղորդակցման ծրագիրը, որը ներառում է հեռահաղորդակցման մի քանի միջոցներ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, ծրագիրը հնարավորություն է տալիս օգտագործողներին շփվել միմյանց հետ իրական ժամանակում, փոխանցել նամակներ, միանալ տեսաձայնային կապի միջոցով, կազմակերպել online կոնֆերենցիաներ, քննարկումներ, որն առավելագույնս կխնայի ժամանակը եւ առավել դյուրին կդարձնի Բանկի աշխատակիցների աշխատանքը:«Ներդրված նոր ծրագիրն առավել կարագացնի բանկի աշխատակիցների գործունեությունը եւ կնպաստի առավել արագ եւ օպերատիվ հեռահաղորդակցմանն իրական ժամանակում: Բանկը հետեւողականորեն շարունակելու է ուսումնասիրել համաշխարհային նորագույն տեխնոլոգիաների նորամուծությունները եւ դրանք ներդնել բանկի տեխնիկական բազայում,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վահե Պետրոսյանը: Tweet Դիտում՝ 2499