Բագրատյան. Օտարերկրյա ներդրումների նվազման պատճառը անվստահությունն է

15.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեււան/Մեդիամաքս/. Հայաստանում այս տարվա ընթքացքում օտարերկրյա ներդրումների նվազման պատճառը անվստահությունն է, այսօր ասել է ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մարդիկ դադարում են վստահել Հայաստանին, իսկ նրանք, ովքեր աշխատում էին դրսում եւ ներդրում կատարում այստեղ, որպեսզի իրենց հարազատները աշխատանք ունենան, նախընտրում են հարազատներին տանել այստեղից»,- ասելէ Բագրատյանը:

2012թ. I կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է $266.1 մլն՝ 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 39.4%-ով, իսկ ուղղակի ներդրումների ծավալն առաջին կիսամյակում կազմել է $147.5 մլն՝ նվազելով 59.7%-ով:

Մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանում ավանդաբար խոշորագույն ներդրողներ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ներդրումների կրճատման ֆոնին աճել են ներդրումները Շվեյցարիայից, Հրանտ Բագրատյանն ասել է, որ դրանք իրականում օֆշորային միջոցներ են:
«Իրականում հաճախ ներդրողները հենց օլիգարխներն են իրենց օֆշորների միջոցով: Այդ կապակցությամբ շարունակում եմ պնդել, որ անհրաժեշտ է արգելել օֆշորներին աշխատել որոշ ոլորտներում, հատկապես՝ հանքարդյունաբերության»,- ասել է Բագրատյանը:

Դիտում՝ 2336

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW