2013թ. պետբյուջեում հաշվառված չէ 300 մլրդ դրամ, ասել է Բագրատյանը

15.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2013թ. պետբյուջեի եկամտային մասում հաշվառված չէ 300 մլրդ դրամ ($750 մլն), այսօր ասել է ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«2013թ. ակնկալվում է 4,5 տրլն դրամի ՀՆԱ, որից 1,9 տրլն-ը համախառն շահույթն է: Ամորտիզացիան եւ գյուղատնտեսությունը (որը չի հարկվում շահութահարկով) հանելով, ստանում ենք 1,3 տրլն: Դրա 20%-ը շահութահարկն է, որը կազմում է 260 մլրդ, մինչդեռ բյուջեի նախագծում գրված է 127 մլրդ դրամ: 1.5 տրլն դրամ էլ համախառն աշխատավարձն է, որի նվազագույն հարկումը կազմում է 25% է: Հանում ենք գյուղատնտեսությունը, թող մնա 1 տրլն, որի 25%-ը 250 մլրդ դրամ է, մինչդեռ բուջեով նախատեսված է ընդամենը 100 մլրդ: Արդյունքում չի երեւում շուրջ 300 մլրդ-ի եկամուտ, որի բացատրությունը իշխանությունների կողմից չի տրվում», - ասել է Հրանտ Բագրատյանը:

Նա նշել է, որ պետբյուջեի իրական եկամուտները տարեցտարի միայն նվազում են. «2008թ. պետբյուջեն եղել է 759 մլրդ դրամ, 2012-ին՝ 1 տրլն 12 մլրդ: Առաջին հայացքից տեսնում ենք 20%-ի աճ, սակայն գներն այդ ընթացքում աճել են 34%-ով, հետեւաբար իրական եկամուտները 14%-ով պակասել են», - ասում է Հրանտ Բագրատյանը:

Դիտում՝ 1904
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW