Տրանսպորտի նախարարությունը կգերակատարի պետբյուջեի մուտքերի պլանը
15.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Երեւան/Մեդիամաքս/. 2012 թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի եկամուտների պլանը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը վերագրվող մասով գերակատարվել է 156.9 մլն դրամով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 637.0 մլն դրամ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով իր կողմից ղեկավարած ոլորտի հարկային պարտավորությունների կատարման եւ տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվությունը:
Նախարարի խոսքով, ըստ կանխատեսումների, մինչեւ տարեվերջ պետական բյուջե կմուտքագրվի եւս շուրջ 160.5 մլն դրամ, որի արդյունքում մուտքերի պլանը կգերակատարվի 17.9%-ով:
Նախարարության համակարգում գործում են 10 կազմակերպություններ, որոնց կողմից կատարած աշխատանքների եւ մատուցած ծառայությունների դիմաց ստացված եկամուտները նախորդ տարվա 9 ամսվա համեմատ աճել է 2.5 %-ով եւ կազմել 1 մլրդ 906 մլն դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: