Ամերիաբանկը $20 մլն վարկ է ստացել DEG-ից ՓՄՁ վարկավորման համար

15.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը եւ DEG-ը (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կնքել են $20 մլն-ի վարկային պայմանագիր` 8 տարի մարման ժամկետով: Վարկը կուղղվի փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

«Սա DEG-ի հետ երկարատեւ համագործակցության ընթացքում եւս մեկ նշանակալի ձեռքբերում է, եւ մենք ուրախ ենք, որ այդ համագործակցությունն աստիճանաբար ռազմավարական ուղղվածություն է ստանում: Այս վարկային պայմանագիրը մեզ թույլ կտա շարունակել ՓՄՁ հատվածի ֆինանսավորումը, որը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է: Պայմանագրի շրջանակներում փոքր եւ միջին ձեռնարկությունները երկարատեւ ֆինանսավորում ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի նրանց գործունեության ընդլայնմանը, մրցունակության բարձրացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Տնտեսական աճն էապես կախված է փոքր եւ միջին ձեռնարկություններից: Այդ իսկ պատճառով DEG-ը շահագրգռված է նշված ձեռնարկությունների զարգացմամբ: Սույն նախաձեռնությամբ մենք հնարավորություն ենք տալիս մեր փորձառու եւ հուսալի գործընկերոջը՝ Ամերիաբանկին, ընդլայնելու ֆինանսավորման իր ծավալները: Միեւնույն ժամանակ, մենք աջակցում ենք Հայաստանի ֆինանսական հատվածին՝ առավել հասանելի դարձնելով երկարաժամկետ ներդրումային միջոցները հատկապես փոքր եւ միջին ձեռնարկությունների համար»,- իր հերթին նշել է  DEG-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն, դոկտոր Անդրեաս Ցայսլերը:

Դիտում՝ 6095
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW