KfW-ն եւս 40 մլն եվրո կտրամադրի փոքր ՀԷԿ-րին

15.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը ստորագրել են «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակում 40 մլն եվրոյի վարկային պայմանագիրը:

Այն հնարավորություն է ընձեռում ֆինանսավորել եւս 30-40 փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) նախագիծ: Նախատեսվում է նաեւ, որ ծրագրի 3-րդ փուլի համար գերմանական  կողմը կտրամադրի դրամաշնորհային միջոցներ` տեխնիկական օժանդակությունն ապահովելու համար:

Ստորագրման արարողությանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ KFW բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին: Բանկի հետ Հայաստանի համագործակցությունը կառուցողական բնույթ է կրում: ԿԲ նախագահը հույս է հայտնել, որ ծրագրի նոր փուլը կընդլայնի երկկողմ համագործակցությունը եւ կծառայի հետագա ներդրումների իրականացմանը:

KfW բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ 2004 թ. նոյեմբերին կնքվել էին «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրով 6 մլն եվրոյի վարկային եւ 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր:

Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող ընթացքը՝ 2010թ. մայիսին KfW բանկի եւ ՀՀ ԿԲ-ի միջեւ ստորագրվեցին ծրագրի երկրորդ փուլի` 18 մլն եվրոյի վարկային եւ 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր:

Վարկային ծրագրի նպատակն է մրցույթով ընտրված ՀՀ առեւտրային բանկերի միջոցով վարկեր տրամադրել գործող ՓՀԷԿ-երին` վերակառուցման եւ վերազինման, ինչպես նաեւ նոր կառուցվող ՓՀԷԿ-երի համար, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրման եւ մատակարարման բարելավմանը:

Ծրագրի դրամաշնորհի գումարը օգտագործվում է բացառապես մրցութային կարգով ընտրված ‎ֆինանսական եւ տեխնիկական խորհրդատուների մատուցած ծառայությունները վճարելու նպատակով:





Դիտում՝ 3206

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW